Քայլի Ջենների բոյֆրենդ ռեփեր Թայգան շքեղ առանձնատուն է վարձակալել Քիմ Քարդաշյանի հարեւանությամբ

16:20   30 հունիսի, 2016

Եվ այսպես, չէինք հասցրել հասկանալ, որ Քայլի Ջեններն ու ռեփեր Թայգան նորից միասին են, եւ երաժիշտն արդեն տուն է վարձակալել Բել Էյրում՝ այն նույն փողոցում, որտեղ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առանձնատներն են, հայտնում է TMZ-ը։

Դա մի քիչ տարօրինակ է, քանի որ համացանցում արդեն կես տարի է լուրեր էին պտտվում այն մասին, որ ռեփերը փողի խնդիր ունի, իսկ Քայլին առհասարակ նրան առաջարկել է տեղափոխվել իր նոր առանձնատուն (Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը այդ տան համար 6 մլն դոլար էր վճարել):

Հայտնի է, որ ռեփերի վարձակալած առանձնատանը կա լողավազան, հսկայական խոհանոց ու նույնիսկ վերելակ: Ռեփերը ամսական 45 հազար դոլար է վճարելու դրա համար:



© NEWS.am STYLE