Արմինկան ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

16:47   30 հունիսի, 2016

Ճանաչված երգչուհի Արմինկայի Instagram-ի էջում նոր, ընտանեկան լուսանկարներ են հայտնվել։ Լուսանկարներում Արմինկան բավականին երջանիկ տեսք ունի, քանի որ իր համար ամենահարազատ մարդկանց՝ մոր, քրոջ՝ Լուսինե Նահապետյանի, եւ որդու՝ Ալեքսի հետ է։

Նշենք, որ լուսանկարներն արվել են Արմինկային նվիրված երաժշտական հաղորդման ժամանակ, որին ինչպես տեսնում ենք՝ երգչուհին ներկայացել է մի քանի կերպարներով։



© NEWS.am STYLE