Արման Հովհաննիսյանը դհոլահար Էֆոյի որդու կնքահայրն է դարձել

10:44   1 հուլիսի, 2016

Սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի եւ դհոլահար Էֆոյի հարաբերությունները վաղուց ընկերականից դարձել են բարեկամական։ Երաժիշտը Արմանին ոչ միայն ընտրել էր որպես իր եւ կնոջ՝ Քրիստինայի հարսանիքի, այլեւ որդու մկրտության կնքահայրը։ Այս մասին իր Instagram-ի էջում տեղեկացրել է  Արմանը՝ նոր լուսանկար հրապարակելով փոքրիկ Մարկի հետ.

«Սիրելի սանիկիս՝ Էֆոյի որդու՝ Մարկի սուրբ մկրտության ժամանակ։ Լուսավոր եւ անհոգ մանկություն քեզ, փոքրիկ Մարկ»,- գրել է Արմանը։

 



© NEWS.am STYLE