Ինչ մեքենաներով են շրջում ռուս օլիգարխների զավակները

13:07   1 հուլիսի, 2016

Life.ru պորտալը պարզաբանել է, թե ինչ մակնիշի ավտոմեքենաներ են ընտրում ռուս գործարարների երեխաները: Ռուս օլիգարխների աստղային երեխաների մեքենաների մասին պորտալի հրապարակած նյութերը մեզ նույնպես դուր եկան ու մենք որոշեցինք դրանք ներկայացնել ձեր ուշադրությանը:

«Ресо Գարանտիա» ընկերության սեփականատեր Սերգեյ Սարկիսովի որդին սովորում է ամերիկյան համալսարանում, սակայն ժամանակի մեծ մասը նա անցկացնում է Ռուսաստանում: Պատանի Սարկիսովի մեքենաներից են «Ռոլս Ռոյս» (որի արժեքը սկսվում է 400 հազար դոլարից) ու երկնագույն «Բենթլին» (որի արժեքը սկսվում է 250 հազար դոլարից)։

Օլիգարխ Մուսա Բաժաեւի կրտսեր դուստրը շոփինգի է գնում «Բենթլիով»: Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի 21-ամյա ուսանողուհի Էլինային անպայման ուղեկցում են վարորդն ու պահակը: Երկնագույն աչքեր ունեցող Բաժաեւան իր անձնական կյանքը գաղտնի է պահում՝ ի տարբերություն մյուս ոսկե երեխաների՝ Էլինան սոցցանցերում իր ծնողների միլիոններով գլուխ չի գովում:

Օլիգարխ Իգոր Կուդրյաշկինի 18-ամյա դուստր Նաստյա Կուդրին իր ավտոտնակում ունի S-կարգի սեւ Mersedes (որի արժեքը սկսվում է 150 հազար դոլարից):

Դեռ մեկ տարի առաջ աղջիկը սահմանափակվում էր երեք միլիոն ռուբլի (45 հազար դոլար) արժողության Lexus ամենագնացով:

Մայրաքաղաքային բյութի-կուռք Էլեն Մանասիրի քույր Դիանան աշնանը Մոսկվայից Լոնդոն էր տեղափոխվել, որտեղ սովորում է մասնավոր դպրոցում: «Ստրոյգազքոնսալթինգի» սեփականատեր Զիյադ Մանասիրի 16-ամյա դուստրը Մեծ Բրիտանիայում չի դավաճանում սովորություններին։ Ինչպես եւ Ռուսաստանում, Դիանան տեղաշարժվում է S-կարգի Mersedes-ով (որի արժեքը 150 հազար դոլարից է սկսվում):

«Մարյինա ռոշչա» ընկերության ղեկավար Ռոման Օզիմկովի դուստրը իր ընկերներից ավելի համեստ է։ 20-ամյա աստղ Քրիստինա Օզիմկովան արդեն բավականին երկար ժամանակ  վարում է Range Rover ամենագնաց (որի արժեքը 65 հազար դոլարից է սկսվում):

 



© NEWS.am STYLE