Քաղցած փոքրիկը թանգարանում շփոթել է մայրիկին մերկ կրծքով արձանի հետ

11:55   1 հուլիսի, 2016

Թանգարանը նոր գիտելիքներ ստանալու, անծանոթ աշխարհ բացահայտելու ամենահարմար վայրն է։ Բայց սոված փոքրիկներին այլ բան է հետաքրքրում։

Համացանցում տարածվել է լուսանկար, որում փոքրիկը, տեսնելով մերկ կրծքով կիսանդրին, բնազդաբար հենց թանգարանում որոշել է հագեցնել քաղցը։

Երեխայի մայրիկը պարզապես չի կարողանում զսպել ծիծաղը։ Իսկ մենք չենք կարողանում զսպել մեզ եւ չնկատել, թե որքան անուշիկն է արդեն հայտնի դարձած այս փոքրիկը։

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE