Ջասթին Բիբերը նորից ընկել է բեմում

19:15   1 հուլիսի, 2016

Ջասթին Բիբերը հունիսի կեսերին համերգներ էր տալիս իր հայրենի Կանադայում: 22-ամյա երգիչը կանադական Սասկատուն քաղաքում ֆանատների առաջ ելույթի ժամանակ բեմին քայլելիս հաջողացրել է չնկատել, թե որտեղ է այն ավարտվում ու ընկել է ներքեւ:

Փորձանքները հետապնդում են կանադացուն, որն այս անգամ դարձյալ իր համերգային շրջագայության ժամանակ եղել է Ջեքսոնվիլայում, որտեղ ֆլորիդական բեմին երգչին նմանատիպ անախորժ պատմություն էր սպասվում:

Ի դեպ, ի պատիվ Ջասթինի պետք է ասել, որ ընկնելուց հետո նա միանգամից դիմել է իր երկրպագուներին ու հայտարարել:

«Կյանքը բաղկացած է անկումներից ու վերելքներից»

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE