Ֆանատները Քիմ Քարդաշյանին մեղադրել են Ֆերգիի նոր սեքս տեսահոլովակում ֆոտոշոփ օգտագործելու համար

11:11   4 հուլիսի, 2016

Այն, ինչ պետք էր ակնկալել: Մինչ Ֆերգիի` Քիմ Քարդաշյանի մասնաակցությամբ M.I.L.F. $ կրքոտ տեսահոլովակը իրարանցում է առաջացրել Youtube –ում, ֆանատները մանրակրկիտ ուսումնասիրում են հոլովակը:

Այնտեղ նկարահանվել են Քիմ Քարդաշանը, Սիարան, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քրիսի Թեյգենը, Թարա Լիննը, Դեւոն Աոկին, Իզաբելի Ֆոնտանան, Ամբեր Վալետան ու Նատաշա Փոլին:

Twitter-ում ֆանատները «հարձակվել են» Քիմի վրա՝ պնդելով, որ նա տեսահոլովակի համար ֆոտոշոփ է օգտագործել:

«Ի՞նչ կարիք կա ֆոտոշոփ օգտագործելու, Քիմ Քարդաշյա՛ն: Մի՞թե դա այդքան անհրաժեշտ է»,- գրել է օգտատերերից մեկը:

«Դե, եթե սա ֆոտոշոփ չէ, ապա ի՞նչ է»,- գրել է մեկ այլ բաժանորդ:

«Քիմը ցույց է տալիս երիտասարդ աղջիկների համար անիրական ու անհասանելի գեղեցկություն, ինչո՞ւ»- մեղադրել է մեկ այլ յուզեր:

«Ֆոտոշոփն ամեն ինչ է Քիմի կյանքում»,- հավելել է մեկ ուրիշը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE