Ճոխ Վարդավառ-ֆլեշմոբ Գառնիում եւ Գեղարդում (ֆոտոռեպորտաժ)

20:33   3 հուլիսի, 2016

Մինչ Երեւանում երիտասարդները զվարճանում էին՝ բոլորի կողմից սիրված Վարդավառի տոնի առիթով ջրելով ու ջրվելով, Գառնիում ու Գեղարդում ճոխ ֆլեշմոբ էին կազմակերպել:

Երիտասարդները պարում էին, երգում եւ, ամենակարեւորը, ջրում միմյանց, ինչպես մեզ մոտ՝ մայրաքաղաքում:

Վարկածներից մեկով, Վարդավառ (կամ Վարդամատն) տոնի անվանումը ծագում է «վարդ» բառից ու նշանակում է «վարդեր շաղ տալ»: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապակցում էին սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի ու նրա եւ Վահագն աստծու միջեւ սիրո հետ: Նվիրելով վարդեր ու թափելով վարդի ջուր, Աստղիկը սեր էր սերմանում ամբողջ հայոց հողի վրա, իսկ Վահանգն աստվածը, որը միշտ պայքարում էր Չարիքի դեմ, պաշտպանում ու պահպանում էր այդ սերը: Այս մասին է վկայում նաեւ մեկ այլ ավանդույթ: Մի անգամ Աստղիկը, լսելով այն մասին, որ իր սիրեցյալը վիրավորված է, անքան է շտապել տեսնել նրան, որ ոտնաբոբիկ է ճանապարհ ընկել: Ճանապարհին, չնկատելով իր շուրջը ոչինչ, նա ոտքերը վնասել է վարդի թփերով, իսկ նրա արյունից ծաղիկները կարմրել են: Ահա այդպես է կարմիր վարդը դարձել սիրո խորհրդանիշ: Մեկ այլ վարկածով «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ» ( ուարդ)՝ ջուր եւ «վար»՝ լվանալ, լցնել բառերից, ու նշանակում է ջուր ցանել, ինչն էլ հենց տոնի իմաստն է: Ըստ մեզ հասած հին ավանդույթի՝ աշխարհում ապրում էր մի հարուստ մարդ, որը պահանջում էր, որ իրեն պատկանող ջրի գործածման համար դեռատի գեղեցկուհիներին իրեն ստրկության տան: Քաջ պատանի Վարդանը հաղթել է չարագործին ու ազատել աղջիկներին: Այդ օրը ընդունված էր ջուր լցնել իրար վրա: Տոնը սկսվում էր վաղ առավոտյան, բոլորը իրար վրա ջուր էին լցնում, անտեսելով տարիքը, սեռը ու հասարակական դիրքը: Դժգոհել կամ վիրավորվել չի կարելի, քանի որ համարվում է, որ այդ օրը ջուրը բուժական հատկություն ունի: Տոնը ուղեկցվում էր ավանդական երգով, պարով ու խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահարված պատանիները երկինք էին բաց թողնում աղավնիների: Աստղիկի տաճարում ուխտագնացները սրբազան վայրում վարդի փնջեր էին դնում ու զոհաբերություններ անում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր տղայի սիրելի աղջկա տան կտուրի վրայով, աշնանը նրան ամուսնացնում էին: Այլ պատկեր էր լեռնային տեղանքում, որտեղ կլիման համեմատաբար հով էր: Այստեղ գլխավոր դերը հատկացվում էր կենդանիների զոհաբերություններին, հեռավոր ուխտանգնացություններին, տոնակատարություններին: Ինչպես մյուս ավանդական տոները, Վարդավառը նույնպես պտղաբերության իմաստ ուներ: Մարդիկ ուտելիքի երկու օրվա պաշարով գնում էին սուրբ աղբյուրների մոտ, իրենց հետ տանում զարդեր՝ այն կենդանիների համար, որոնց զոհաբերում էին՝ հույս ունենալով ստանալ աստվածների ողորմությունը:

Լուսանկարներ՝ Տաթևեր Լազարյան



© NEWS.am STYLE