Ռիհաննան հրաժարվել է ելույթ ունենալ Կոլումբիայի փառատոնում Զիկա վիրուսի պատճառով

17:08   4 հուլիսի, 2016

Ռիհաննան հրաժարվել է ելույթ ունենալ Կոլումբիայի փառատոնում Aedes aegypti մոծակների կողմից տարածվող Զիկա վիրուսի պատճառով:

La Tercera-ն գրում է, որ երգչուհին պետք է դառնար փառատոնի հեդլայները: 28-ամյա Ռիհաննան հիմա մեկնել է հյուրախաղերի իր Anti World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում: Երգչուհին որոշել է չմասնակցել Lollapalooza փառատոնին, քանի որ վախենում է Զիկա վիրուսից:

Փառատոնը ծրագրված է սեպտեմբերի 17-18-ը: Ռիրիից բացի պետք է ելույթ ունենային Լանա դել Ռեյը ու Ուիզ Խալիֆան:

Հիշեցնենք, որ հիվանդության ներկա բռնկումը արձանագրվել է Լատինական Ամերիկայում, բայց արդեն կան հաստատված ախտորոշումներ նաեւ ԱՄՆ-ում ու Եվրոպայում:



© NEWS.am STYLE