Ժաննա Ֆրիսկեի ծնողները հայտնել են, որ երգչուհու որդին անհետացել է

15:15   6 հուլիսի, 2016

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ծնողների ու նրա ամուսին Դմիտրի Շեպելեւի միջեւ մշտապես նորանոր սկանդալներ են բորբոքվում:

Ֆրիսկեների ընտանիքի փաստաբանի խոսքով` երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, որոշել է ոստիկանություն դիմել երեխայի անհետացման մասին հաղորդումով:

Պատճառն այն է, որ նրանք թոռան հետ արդեն մի քանի ամիս է կապ չունեն: Փաստաբանի խոսքով` հեռախոսազանգերին չի պատասխանում նաեւ երեխայի հայրը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը: Սակայն լրագրողները, ի տարբերություն Վլադիմիր Ֆրիսկեի, կարողացել են գտնել շոումենին:

Նա լրագրողներին հայտնել է, որ առաջին անգամ է լսում, որ իր նախկին աները ոստիկանություն է դիմելու:

«Անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել նրա հերթական հորինածները: Ոստիկանության ներկայացուցիչները կկապվեին ինձ հետ, եթե նրանց դիմած լինեին: Հետեւաբար դա հերթական սադրանքն է: Որդիս հիմա արտասահմանում հանգստանում է իմ ու իմ ընտանիքի հետ: Հարցը սպառված է»,- մեջբերել է Դմիտրի Շեպելեւին Life.ru–ն:



© NEWS.am STYLE