Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին ամբողջությամբ մերկացել է Harper's Bazaar-ի համար

10:14   8 հուլիսի, 2016

Էմիլի Ռատաժկովսկին ժամանակակից ամենապահանջված մոդելներից է: Ի դեպ, բոլորովին վերջերս այս գեղեցկուհին նկարահանվել է Դիմա Բիլանի «Անբաժանելիները» երգի հոլովակում, որի պրոդյուսերը Սեմ Հարությունյանն է, ռեժիսորը՝ Դավիթ Մուշեղյանը:

25-ամյա Էմիլին Instagram-ում իր երկրպագուների հսկայական բանակին՝ 7 մլն բաժանորդների, ուրախացրել է լուսանկարներով, որոնցում նա կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ: Մոդելը մերկացել է Harper's Bazaar-ի նոր համարի ֆոտոսեսիայի համար:

Էմիլին ներկայացել է լեդի Գոդիվայի կերպարով (անգլո-սաքսոնական կոմսուհի, որը, առասպելի համաձայն, ամբողջությամբ մերկ քայլել է Անգլիայի Քովենթրի քաղաքի փողոցներով, որպեսզի իր ամուսինը նվազեցնի հպատակների՝ չափազանց բարձր հարկերը):

Լուսանկարներից բացի՝ Էմիլին նկարահանումներից տեսանյութ, ինչպես նաեւ հարցազրույցից հատված է հրապարակել, որը վարել է ամերիկյան գրող Նաոմի Ուոլֆը:

«Երբ մերկանում է Լենա Դանեմը, ապա նա համարձակ է, երբ Ջասթին Բիբերը՝ «տղան մեծացել է»: Բայց երբ մերկանում է գեղեցիկ, սեքսուալ կինը, անմիջապես վերածվում է ավելի ինչ-որ մեկի: Երբ Քիմը «մերկ» սելֆի է անում, բոլորն անմիջապես մտածում են, որ նա պարզապես ուշադրություն է փնտրում: Բայց կինը կարող է միաժամանակ ե՛ւ ուշադրություն փնտրել, ե՛ւ կարեւոր հայտարարություն անել: Ես իմ հասակակիցներից շատ ավելի վաղ եմ հասունացել: Երբ իմ համադասանցիները դեռ բոլորովին աղջնակ էին, ես արդեն սեքսուալ տեսք ունեի: Դրա հետեւանքով շատ դժվարություններ եմ տարել: Ծնողներս, ընկերներս, ուսուցիչներս եւ նույնիսկ սիրածս տղան չէին հասկանում, թե որքան շատ խնդիրներ էր դա ինձ բերում: Մի անգամ ուսուցչուհին նույնիսկ քաշեց կրծկալս, քանի որ երեւում էր հագուստիս տակից: Եվ դա արեց ամբողջ դասարանի աչքի առջեւ:

Չեմ հասկանում, թե ինչու պետք է արդարանամ իմ սեքսուալության համար: Դա այն է, ինչով ես ապրում եմ ամեն օր՝ 13 տարեկանից ի վեր»,- հայտարարել է Էմիլին:

 

A video posted by Emily Ratajkowski (@emrata) on



© NEWS.am STYLE