Նարեկ Բավեյանը, Գրիգոր Կյոկչյանը, Դալիթան, Իրինա Թովմասյանը եւ այլք` MTV.AM հեռուստաալիքի հոբելյանական երեկույթին (ֆոտո)

11:05   8 հուլիսի, 2016

Երեկ` հուլիսի 7-ին, Երեւանում կայացավ MTV.AM հեռուստաալիքի  9-րդ հոբելյանին նվիրված երեկույթը: Իր գործունեության ընթացքում հեռուստաալիքը մեկ նպատակ է հետապնդել` հեռարձակել հայ կատարողների տեսահոլովակներն ու նրանց ճանաչելի դարձնել աշխարհի մի շարք երկրներում.

«Այս ինը տարիների ընթացքում մենք հեռարձակվել ենք Հայաստանից դուրս, սակայն ուրախ ենք, որ մայիսից արդեն հեռարձակվում ենք Հայաստանում, քանի որ մենք ներկայացնում ենք հայկական երաժշտություն: Մեր ալիքը հեռարձակվում է նաեւ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում եւ մի շարք այլ երկրներում, ինչի արդյունքում հայկական երաժշտությունը լսելի է դառնում ամբողջ աշխարհում: Մենք բազմաժանր երաժշտություն ենք հեռարձակում: Ես հատկապես շատ եմ սիրում մեր ազգային երաժշտուիթյունը, որին եւս բավականին մեծ տեղ ենք հատկացնում»,-նշեց հեռուստաալիքի երաժշտական խմբագիր Անի Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ հայկական շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներից շատերը` Դալիթան, Գրիգոր Կյոկչյանը, Նարեկ Բավեյանը, Գուրգեն Դաբաղյանը, Իրինա Թովմասյանը, Մեգին, «Դետք» խումբը, Վարդան Բադալյանը, Օլգա Այվազյանը, Թամարա Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը եւ այլք:

«Շատ դրական կարծիք ունեմ այս նախագծի մասին. հուսով եմ` երաժշտական ուղղվածությունն էլ կշարունակի լինել նույնքան ճաշակով»,-նշեց երգիչ Գրիգոր Կյոկչյանը` ավելացնելով, որ սեպտեմբերից արդեն կներկայացնի երաժշտական նորություններ, որոնք կրկին կհեռարձակվեն հեռուստաալիքով:

«Շատ ուրախ եմ, որ նման ալիք կա, որը ցուցադրում է հայ երգիչների տեսահոլովակները: Սա լավ հնարավորություն է հայ կատարողների համար: Շնորհակալ եմ, որ իմ երգերն էլ են ներառված այնտեղ. այդ ամենը շատ գնահատելի է»,-նշեց Դալիթան:

Երեկույթի ընթացքում երգիչները նրկայացրեցին իրենց ամենահիթային ստեղծագործությունները:

Միջոցառման տրամադրությունն ու հյուրերը` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Տաթեւեր Լազարյանի



© NEWS.am STYLE