Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը. երգչի TOP 5 լավագույն հիթերը

13:25   8 հուլիսի, 2016

Տասնյակ հիթեր, հազարավոր երկրպագուներ, լավագույնի տիտղոսներ, մրցանակաբաշխություններ եւ հաղթանակներ` երգիչ Անդրեն այսօր նշում է ծննդյան տարեդարձը:

37 տարին բոլորած երգիչը չնայած երիտասարդ տարիքին`արդեն հասցրել է գրանցել մի շարք նվաճումներ. նա 5 տարի շարունակ ստացել է «Լավագույն երգիչ» կոչումը, առաջինն է ներկայացրել Հայաստանը «Եվրատեսիլում», ստեղծել է իր հագուստի բրենդը, որպես ժյուրիի անդամ ներկայացել է մի շարք հեղինակավոր նախագծերում եւ գրանցել հաղթանակներ, նրա հիթերը գլխավորել են Հայատանի ամենահեղինակավոր հիթ շքերթները, իսկ 2014 թ-ին երգիչը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով:

«Իմ սերը քեզ», «Սեր ես ու մի կյանք», «Քամիներ», «Հազար անգամ», «Երջանկության գաղտնիք», «Խաչի մոտ», «Մի թող», «Սրտի առաջին խոսքը»` սրանք բոլորը այն հիթերի փոքրիկ մասն են կազմում, որոնք երգիչը նվիրել է հայ երաժշտասերներին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է տաղանդավոր հայ երգչին` մաղթելով նորանոր հաջողություններ ստեղծագործական եւ անձնական կյանքում:

Անդրեի ծննդյան տարեդարձը հրաշալի առիթ է վերհիշելու նրա լավագույն հիթերից հինգը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE