Ինչպե՞ս ձեռքի ափով որոշել մասնագիտությունը

23:12   21 հուլիսի, 2016

Ձեռնագուշակները խորհուրդ են տալիս մասնագիտական հակվածությունը որոշել ձեռքի ափի միջոցով:

Փաստաբան

Առկա է Սողոմոնի օղակը: Գլխի (խելքի) ուղիղ գիծը: Կյանքի հստակ եւ խոր գիծը, հաճախ կա կյանքի ներքին գիծ: Գերիշխում է ճակատագրի գիծը:

Դերասան

Սրտի խոր, կոր գիծ, որը սկսվում է Յուպիտերի թմբից: Գլխի գիծն ավարտվում է Լուսնի թմբի վրա: Արեգակի գիծը աստղի նշանով է եւ ավարտվում է Ապոլոնի թմբին:

Ճարտարապետ

Սրտի գիծը՝ Յուպիտերի եւ Սատուռնի թմբերի ճյուղավորումներով: Գլխի ուղիղ գիծ: Ինտուիցիայի գիծը առկա է, բայց էական չէ:

Հաշվապահ/բանկիր

Սրտի գծից ուժեղ ճյուղավորում դեպի Սատուռնի թումբ: Գլխի ուղիղ եւ երկար գիծ: Ճակատագրի հստակ եւ ուղիղ գիծ, եթե կա: Սրտի գիծ, որն ափը կիսում է ուղղահայացով:

Բժիշկ

Գոյություն ունեն բժշկական նշաններ. Մերկուրիի թմբից ուղիղ ուղղահայաց գծեր: Գենետիկ գիծը սկսվում է Վեներայի թմբից եւ հատում է կյանքի գիծը: Սրտի գիծը երկար է եւ կոր: Գլխի գիծը ափը հորիզոնական կիսում է:

Գլխավոր մենեջեր

Մատների ծայրերին փոսիկներ (կամ սթրեսի գծեր): Ափը ծածկված է երկրորդական գծերի խիտ ցանցով: Առկա է ինտուիցիայի գիծը, սրտի ուղիղ գիծը:

Դիզայներ

Գլխի կոր գիծ, հաճախ եռաժանու նման կամ հասնում է Լուսնի թմբին: Սրտի գիծը բարձրանում է մինչեւ Յուպիտերի թումբ:

Երգիծաբան

Կյանքի գծը ափի կենտրոնի շուրջ կատարում է լայն կիսաշրջան:

Մանեկենուհի (մոդել)

Ճանապարհորդության բազմաթիվ գծեր: Արեգակի երկար գիծ: Ճակատագրի գիծը կտրատված է:

Բուժքույր

Գենետիկ գիծն սկսվում է Վեներայի թմբից եւ հատում է կյանքի գիծը: Առկա են բժշկական նշաններ. կարճ ուղղահայաց գծեր Մերկուրիի թմբին: Առկա է Սողոմոնի օղակը: Սրտի գիծը երկար է եւ թույլ:

Երաժիշտ

Արեգակի ուժեղ գիծ:

Գրող

Գլխի (խելքի) գիծը գնում է դեպի Լուսնի թումբ: Գլխի գծի վրա Ապոլոնի (Արեւի) թմբի վրա երեւում է բաժանում: Ապոլոնի օղակ չկա: Գլխի (ուղեղի) գիծը ավելի երկար է, քան սրտի գիծը:

Կա Վեներայի գոտի: Սրտի գիծը բարձրանում է դեպի Լուսնթագի թումբ ու ձեւավորում շատ բարակ ճյուղեր: Կան շատ մանր գծեր:

Քաղաքական գործիչ

Ճակատագրի գիծը ավարտվում է առաջին մատի վրա: Կա Արեւի գիծ: Սրտի ուղիղ գիծը բարձրանում է դեպի Լուսնթագի թումբ:

Բանաստեղծ

Գլխի գիծը օղակում է Լուսնի թումբը: Ինտուիցիայի գիծը ձեւավորում է կատարյալ մանգաղ: Գոյություն ունի Վեներայի ամբողջական գոտի:

Ձեռներեց

Գլխի (ուղեղի) գիծը ու կյանքի գիծը իրարից հեռու են: Գենետիկ գիծն ուժեղ արտահայտված է: Գլխի գծի վերջում բաժանումները շատ մոտ են իրար: Ճակատագրի ուժեղ, հստակ գիծ կա: Ճակատագրի գիծը ավարտվում է առաջին մատի տակ: Ճակատագրի գծից ճյուղը հասնում է Մերկուրիի թմբին: Արեւի գիծը սկսվում է կյանքի գծից: Աստղը Արեւի գծի վրա է:

Վաճառող

Սրտի գիծը բարձրանում է դեպի Լուսնթագի կամ Սատուրնի թումբ ու ավարտվում Մերկուրիի թմբի վրա: Գլխի ուղիղ գիծը կապակցված է Լուսնթագի թմբի հետ:

Լրատվամիջոցների մասնագետ

Կեռ կամ բաժանված գլխի գիծ, որի ճյուղերը գնում են դեպի Լուսնի ու / կամ Մարսի գերագույն թումբ: Սրտի գիծը բարձրանում է դեպի Լուսնթագի թումբ:

Գովազդային մենեջեր կամ փիառ մենեջեր

Գլխի կեռ գիծ: Կա ինտուիցիայի գիծ: Սրտի գիծը թեք է ու բարձրանում է դեպի Լուսնթագի թումբ:

Հոգեւորական

Սրտի թեք գիծը բարձրանում է Լուսնթագի թմբի վրա, ավարտվում Մերկուրիի թմբի տակ: Գլխի գիծը բաժանումով է: Կա ինտուիցիայի գիծ: «Թեւնոցը»մասերի է բաժանված:

Մարզիկ

Որպես կանոն, ուղիղ հստակ գծեր են, հատկապես կյանքի գիծը: Կա կյանքի ներքին գիծ: Վերին թեւնոցին շղթաներ կան:

Դատավոր

Կա Սողոմոնի օղակ: Գլխի գիծը ուղիղ է: Սրտի գիծը կապակցված է Լուսնթագի թմբի հետ:

Ուսուցիչ

Սրտի գիծը կամ էլ դրա ճյուղը բարձրանում են Լուսնթագի թմբով: Կա Սողոմոնի օղակ: Գլխի երկար գիծն ուղիղ է (գիտության դասախոսների դեպքում) կամ անցնում են Լուսնի թմբի վրայով (արվեստ դասավանդողների դեպքում)

Ագարակատեր կամ աշխատավոր

Գլխի կարճ ուղիղ գիծ: Սրտի գիծը ափը կիսում է: Ուժեղ, հստակ ճակատագրի գիծ: Գլխի գիծը ձգտում է հասնել Լուսնի թմբին:

Նկարիչ

Գլխի գիծը թեքվում է դեպի Լուսնի թումբ: Արեւի ուժեղ գիծ: Գլխի կեռ գիծ:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE