Նոր մանրամասներ Մարինկա Խաչատրյանի անվան շուրջ ստեղծված խառնաշփոթի մասին

17:25   11 հուլիսի, 2016

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը երեկ մեզ տեղեկացրել էր, որ կրկին դարձել է իր անվամբ բացված կեղծ էջերի զոհ: Մարինկան նշել էր, որ այս անգամ լուրեր են տարածվել թե իբր ինքը տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկում բանաստեղծ Մինաս Մարտիրոսյանին.
«Վերջերս կրկին փորձեցին խաղալ իմ անվան հետ` տարածելով, թե իբր ես Մինաս Մարտիրոսյան անվամբ ոմն բանաստեղծին տարօրինակ ենթատեքստով հաղորդագրություններ եմ գրում: Եթե կարդաք բովանդակությունը, կարծում եմ, նույնիսկ կծիծաղեք այդ ամենի վրա… Երկրպագուներիս ուզում եմ տեղեկացնել, որ զգույշ լինեն համացանցում տարածված բոլոր կեղծ էջերից, որոնք իմ անունից փորձում են շփոթության մեջ գցել իմ սիրելի ու թանկ մարդկանց: Իսկ ինչ վերաբերում է վերջին դեպքին` կարող եմ միայն ենթադրել, որ տվյալ «բանաստեղծն» իր սեփական PR-ի համար փորձում է խաղալ իմ անվան հետ: Եւս մեկ անգամ խնդրում ու պահանջում եմ վերջ դնել նման խեղկատակություններին»,-նշել էր դերասանուհին:

Մինասի  արձագանքը եւս չուշացավ. մեր խմբագրություն զանգահարած բանաստեղծը պնդում է, որ ինքը ոչ մի հարցազրույց չի տվել եւ նման թեմայով ոչ մեկի հետ չի զրուցել` ենթադրելով, որ տվյալ հոդվածի հեղինակը ցանկացել է սարքել իր գլխին.

«Ես ինձ երբեք թույլ չէի տա որեւէ հայ աղջկա անվան հետ խաղալ ինձ PR անելու նպատակով: Ինձ բոլորովին պետք չեն նման բաներ: Ինքս դա համարում եմ ամոթալի արարք: Դերասանուհին ենթադրում է, որ դա ես եմ արել, սակայն կրկնում եմ, որ ես նման բան երբեք չէի անի եւ տեղյակ էլ չեմ, թե ով է համացանցում հայտնված հոդվածի հեղինակը, քանի որ նման բան չի եղել, ես էլ ոչ մեկի հետ այդպիսի թեմայով չեմ խոսել»,-նշեց Մինասը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE