Էստոնական դիետա

19:15   23 հուլիսի, 2016

Այս դիետայի առաջին 3 օրը սպիտակուցային են: Նրանց, ովքեր քաղցրի եւ հացաբուլկեղենի նկատմամբ հակում ունեն, այս դիետան թույլ կտա էապես թուլացնել այդ կախվածությունը: Եթե դժվար է միս կամ բրինձ ուտել առանց հավելումների, դրանք կերեք կանաչ, օսլա չպարունակող բանջարեղենի հետ՝ մինչեւ 500 գրամ: Դա կարող է լինել վարունգ, հազարի տերեւներ, կաղամբ, բայց առանց աղի, ձեթի եւ այլ համեմունքների: Դիետայի արդյունքում դուք կարող եք 3-6 կգ նիհարել, սակայն հրաշքի հույսեր մի՛ փայփայեք. քաշի մեծ մասը կվերադառնա սովորական սննդակարգի անցնելու առաջին օրերին:

1-ին օր

6 խաշած ձու

2-րդ օր

500 գ անյուղ կաթնաշոռ

3-րդ օր

700 գ հավի կրծքամիս

4-րդ օր

200 գ խաշած բրինձ

5-րդ օր

6  խաշած կարտոֆիլ (միջին չափի)

6-րդ օր

Խնձոր ցանկացած քանակությամբ

Աղբյուրը՝  Dieta.ru



© NEWS.am STYLE