Երջանիկ Քեմերոն Դիասին ամուսնու հետ տեսել են Բեւեռլի Հիլզում

13:08   13 հուլիսի, 2016

Երջանիկ Քեմերոն Դիասը ամուսնու` Բենջի Մեդդենի հետ «երեւացել է» Բեւեռլի Հիլզում: 

43-ամյա դերասանուհին եւ 37-ամյա երաժիշտը դուրս էին գալիս ֆրանսիական Bouchon ռեստորանից, երբ նրանց «բռնացրել են» պապարացցիները: 

Աստղերին ուղեկցել են ընկերները: 

Իմիջիայլոց, Քեմերոնն այժմ չի նկարահանվում եւ մոտ ժամանակներս ֆիլմերում դերերի նախագծեր չունի: Դիասը վայելում է անձնական կյանքը: 

Հիշեցնենք, որ  2013 թվականին «Չառլիի հրեշտակները» ֆիլմի աստղն իր առաջին գիրքն էր հրապարակել` «Գիրք մարմնի մասին. քաղցի օրենքը, ուժի գիտություն եւ սեփական սքանչելի մարմինը սիրելու այլ միջոցներ»: Գրքի հաջողությունը Քեմերոնին ոգեշնչել է երկրորդ գիրքը գրելու, որն այս տարվա ապրիլին հայտնվել է խանութների դարակներում:

Նյութը եւ լուսանկարները`Just Jared

 



© NEWS.am STYLE