Գեղեցկուհի Գլյուկ’ոZa-ն ներկայացրել է «Я буду тайною» երգի համար նոր տեսահոլովակը

16:38   13 հուլիսի, 2016

Գեղեցկուհի Գլյուկ’ոZa-ն պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի Youtube-ի ալիքում ներկայացրել է  «Я буду тайною» երգի նոր տեսահոլովակը: Ստեղծագործության երաժշտության հեղինակը Մաքսիմ Ֆադեեւն է:

Երգի խոսքերը համահեղինակել են Ֆադեեւն ու SEREBRO խմբի մենակատար Օլգա Սերյաբկինան:

Տեսահոլովակի վրա աշխատանքը սկսվել է դեռեւս 2015 թվականի դեկտեմբերին եւ ավարտվել է միայն անցյալ ամսվա վերջին: Այդ ամբողջ ընթացքում երգչուհին Instagram-ի բաժանորդներին հետնաբեմային լուսանկարներ եւ գործընթացի մանրամասներ էր ներկայացնում:



© NEWS.am STYLE