Անցորդները «փրկել են» թափառական երաժշտին զայրացած կնոջից

14:27   13 հուլիսի, 2016

Լիվերփուլի կենտրոնում թափառական երաժշտի շուրջ հավաքվածները վայելում էին նրա կատարումները, երբ հայտնվում է մի կին եւ կանգնելով իր նվագի շնորհիվ գումար վաստակող երաժշտի կողքին՝ թույլ չի տալիս նրան շարունակել։ Չնայած երաժիշտը խնդրում է կնոջը հեռանալ, նա շարունակում է բողոքել եւ թույլ չի տալիս երաժշտին կատարել Բոբ Մարլիի «No woman no cry» երգը։

Բարկացած անցորդները սկսում են բղավել. «Հանգիստ թողեք նրան, նա փորձում է գումար վաստակել», «Հեռացիր, հեռացիր»։ Իսկ իրենց երախտագիտությունը արտահայտելու համար նրանք համախմբված մոտենում են երաժշտին եւ գումար տալիս նրան։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE