Եվա Բաղդասարյանը պարզաբանում է իր ամուսնության վերաբերյալ լուրերը

12:08   14 հուլիսի, 2016

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը վերջերս Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրեց հարսի զգեստով լուսանկարներ, որոնք բուռն քննարկումների առիթ հանդիսացան:

Երկրպագուներից շատերը շտապեցին ենթադրել, թե իրենց սիրելի դերասանուհին ամուսնացել է: Խոսակցությունները ճշտելու նպատակով` կապ հաստատեցինք Եվայի հետ.

«Դեռ չեմ ամուսնացել, տարածված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Նոր հեռուստասերիալում եմ նկարահանվում, իսկ լուսանկարներն արվել են հենց աշխատանքային պրոցեսի ընթացքում: Դեռեւս չեմ կարող խոսել հեռուստասերիալի եւ կերպարիս մանրամասների մասին, սակայն կարող եմ վստահեցնել, որ հայ ֆիլմասերներին հաճելի անակնկալ է սպասվում, որի մանրամասները կներկայացնեք շուտով»,-նշեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE