Ոստիկանների գեղեցիկ քայլը զույգի հանդեպ, որոնք հրաժարվել են նստել նրանց սեղանի կողքին

13:49   14 հուլիսի, 2016

Փենսիլվանիայում ոստիկանները «դաս են տվել» զույգին, որոնք սրճարանում հրաժարվել են նստել նրանց սեղանի կողքին։  

Սպա Չակ Թոմասն ու նրա երեք գործընկերները իրենց ճաշն էին վայելում նահանգի ռեստորաններից մեկում, երբ ներս են եկել երկու հաճախորդ, որոնք հրաժարվել են նստել իրավապահ մարմինների մոտ։ Զույգը նախընտրելի է սրահի մյուս կողմը՝ ոստիկանների հակառակ ուղղությամբ՝ դժգույն հայացքով նայելով ճաշի դուրս եկած սպաներին։

Սակայն Չակը որոշել է ուսուցողական դաս տալ երիտասարդներին՝ դրա համար ընտրելով մի հիանալի տարբերակ։ Ոստիկանները վճարել են զույգի 28.50 դոլարի պատվերի հաշիվը՝ կտրոնի վրա թողնելով հաղորդագրություն.

«Պարոն, ձեր հաշիվը վճարել են այն ոստիկանները, որոնց կողքին դուք չցանկացաք նստել։ Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է սպան՝ ավելացնելով, որ անգամ 10 դոլար թեյավճար է տվել։

Ավելի ուշ Թոմասը պարզաբանել է իր այս քայլի նպատակը։ Սպայի ցանկությունն էր, որ մարդիկ հասկանան՝ իրենք աշխատում են հասարակության համար եւ ստեղծված են այն պաշտպանելու համար։

 

Աղբյուրը՝ Daily  Mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE