Աստվա՛ծ, աշխարհը քո կարիքն ունի. Քիմ Քարդաշյանը՝ Նիսում կատարված ահաբեկչության մասին

11:47   15 հուլիսի, 2016

Հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչությունը, որի հետեւանքով այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 84-ի, ցնցել է ամբողջ աշխարհը։ Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերն արդեն սկսել են իրենց աջակցությունը հայտնել ահաբեկչությունից տուժածներին։ Նրանց են միացել նաեւ Քարդաշյան քույրերն ու ընտանիքի մայր Քրիս Ջենները։

Քիմը, հետեւելով քրոջը՝ Քլոեին, եւ Քրիսին, Twitter-ում գրառում է կատարել եւ աղոթել Նիսում զոհվածների համար։

«Վերջապես հասա տուն եւ տեսա լուրերը։ Սիրտս Նիսում բոլորի հետ է։ Աղոթում ենք ձեզ համար։ Աստվա՛ծ, աշխարհը քո կարիքն ունի»,- գրել է Քիմը՝ ավելացնելով կոտրված սրտի, երկրագնդի եւ Ֆրանսիայի դրոշի շարժապատկերներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Ֆրանսիան ցնցեց Նիսում կատարված ահաբեկչությունը։ Բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որի վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: 

 



© NEWS.am STYLE