Դիետա՝ դեպրեսիայի դեմ

19:07   27 հուլիսի, 2016

Այս դիետան նպաստում է հուզական ֆոնի բարելավմանը, թեպետ այն ձեր խնդիրները չի լուծի։ Խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել մթերքներ, որոնք նպաստում են սերոտոնին հորմոնի արտազատմանը, որը պարունակում է հակադեպրեսիվ նյութեր՝ ֆոլաթթու, սելեն եւ տրիպտոֆան, ինչպես նաեւ B խմբի վիտամիններ ու վիտամին E։ Այդ մթերքների թվում են հավի եւ հնդուհավի միսը, լյարդը, ձուկը, ծովամթերքը, ձուն, թարմ կաթը եւ թթվային կաթնամթերքը՝ պանիր, բանջարեղենը՝ գազար, քաղցր պղպեղ, կանաչ սոխ, լոլիկ, ոլոռ, նեխուր, ծնեբեկ, պատիսոն,  միրգ–հատապտուղ՝ բանան, ցիտրուս, կիվի, սեւ հաղարջ, լոռամրգի, ընդեղեն՝ լոբի, ոսպ, ընկույզ, ցորենի թեփ, համեմունքներ՝ խնկունի, թարխուն, ռեհան, սեւ շոկոլադ, հազարանտերեւուկի, անանուխի, վայրի սուսամբարի եփուկ։

Դիետայի ժամանակ չի կարելի օգտագործել ալկոհոլ, հաց, գազավորված ըմպելիքներ, ճարպ պարունակող ցանկացած ուտելիք։

Ճաշացանկ

Նախաճաշ

Եփած ձու՝ պանրով եւ մաղադանոսով, քաղցր թեյ՝ շոկոլադով (30 գրամ)

2-րդ նախաճաշ

Յոգուրտով մրգային աղցան՝ կիվիից եւ մանդարինից՝ վրան լցրած քերած ընկույզ։

Ճաշ

Թթվասերի մեջ բանջարեղենով շոգեխաշած հնդուհավ, ձիթապտղի յուղով, լոլիկով, վարունգով աղցան, բանան՝ հարած սերուցքով։

Հետճաշիկ

Անանուխով թեյ՝ սեւ հաղարջի մուրաբայով։

Ընթրիք

Պանրով խորոված իշխան, լոբով եւ ծնեբեկով աղցան, թաք շոկոլադ։

Գիշերը

Հազարանտերեւուկի եփուկ

Աղբյուրը՝  Dieta.ru



© NEWS.am STYLE