Քիմ Քարդաշյանը Ֆերգիի MILF սեքսուալ հոլովակի նկարահանումներից լուսանկար է ցուցադրել

10:25   16 հուլիսի, 2016

Այս հոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել: Երգչուհի Ֆերգիի «MILF» երգի տեսահոլովակը ներխուժել է համաշխարհային աղյուսակներ, եւ դա  զարմանալի չէ, քանի որ հոլովակում կրքոտ Քիմի հետ հայտնվում են Սիարան, Քրիսսի Թեյգենը, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Տարա Լիննը, Դեւոն Աոկին, Իզաբելա Ֆոնտանան, Ամբեր Վալլետտան եւ Նատաշա Պոլին:    

Հենց որ տեսահոլովակը հայտնվել է համացանցում, երկրպագուները Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու համար, եւ չնայած Քիմն անմիջապես պատասխանել է նման դիտարկումներին, այնուամենայնիվ,  հավաստիության համար, հայուհին իր KimKardashianWest.com կայքում մի քանի լուսանկար է տեղադրել տեսահոլովակի նկարահանումներից, որպեսզի ոչ մեկը կասկած չունենա, թե Քիմն ինչպես է մտել այդպիսի նեղ հագուստի մեջ:   

«Դրա մեջ մտնելը. ամբողջ խումբն է աշխատել դրա վրա», - լուսանկարի տակ գրել է ռեալիթի-շոուի 35-ամյա աստղը:

«Ֆերգիի տեսահոլովակի համար  այնպիսի աստղերի հետ աշխատելը, ինչպիսին Սիարան է, Քրիսի Թեյգենը, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Տարա Լինին, Դեւոն Աոկին, Իզաբելա Ֆոնտանան, Ամբեր Վալլետտան եւ Նատաշա Պոլին, իսկական զվարճություն էր», - հավելում է Քիմը:



© NEWS.am STYLE