Ֆերգիի՝ կիսամերկ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ M.I.L.F տեսահոլովակը «պայթեցնում է» Youtube-ը. ավելի քան 40 մլն դիտում

13:05   16 հուլիսի, 2016

Ուղիղ երկու շաբաթ առաջ երգչուհի Ֆերգին M.I.L.F երգի նոր տեսահոլովակ է ներկայացրել: Տեսահոլովակում նկարահանվել են Քիմ Քարդաշյանը, Սիարան, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Քրիսսի Թեյգենը, Տարա Լիննը, Դեւոն Աոկին, Իզաբելա Ֆոնտանան, Ամբեր Վալլետտան եւ Նատաշա Պոլին: 

Տեսահոլովակը երկու շաբաթում ավելի քան 40 մլն դիտում է հավաքել: 

Հենց որ տեսահոլովակը հայտնվել է համացանցում, երկրպագուները Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու համար, եւ չնայած Քիմն անմիջապես պատասխանել է նման դիտարկումներին, այնուամենայնիվ,  հավաստիության համար, հայուհին իր KimKardashianWest.com կայքում մի քանի լուսանկար է տեղադրել տեսահոլովակի նկարահանումներից, որպեսզի ոչ մեկը կասկած չունենա, թե Քիմն ինչպես է մտել այդպիսի նեղ հագուստի մեջ:   



© NEWS.am STYLE