Լեոնարդո դի Կապրիոյին եւ մոդել Նինա Ագդալին «բռնացրել են» լողափին համբուրվելիս

12:15   16 հուլիսի, 2016

Լեոնարդո դի Կապրիոն եւ մոդել Նինա Ագդալը հաստատել են, որ սիրային հարաբերությունների են սկսել։ Զույգին «բռնացրել են» Մալիբուի լողափին պապարացցիների ֆոտոխցիկների օբյեկտիվների առաջ համբուրվելիս:  

Երեւում է` 41-ամյա դերասանն այստեղ «Մալիբուի փրկարարներ»-ից դեր է խաղում:

Իմիջիայլոց, 24-ամյա մոդելի եւ Լեոյի հարաբերությունների մասին լուրերն առաջին անգամ չեն հայտնվել: Դերասանը եւ Victoria’s secret-ի «հրեշտակը» սկսել են հանդիպել 2014 թվականի փետրվարին, բայց մինչ այժմ նրանց մոտ որեւէ լուրջ բան չէր նկատվել: 

Վերջերս զույգն ընկերների հետ հանգստանում էր Բահամյան կղզիներում: 

 

Աղբյուրը` Daily Mail

Լուսանկարները` AKM-GSI

 



© NEWS.am STYLE