«Ոսկե Ծիրան 2016». փակման արարողությունն ու մրցանակակիրները

23:10   16 հուլիսի, 2016

«Ոսկե Ծիրան 2016» 13-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր ավարտին:

Այսօր` հուլսի 16-ին, կայացավ փառատոնի փակման պաշտոնական արարողությունն ու հայտարարվեցին բոլոր անվանակարգերի հաղթողների անունները:

Փառատոնի այս տարվա հատուկ հյուրը բրիտանացի հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն էր, որն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակի.

«Շնորհակալ եմ այս տարի ինձ Հայաստան հրավիրելու համար: Գիտեմ, թե որքան մեծ աշխատանք է տարվել այս փառատոնի շուրջ: Ամենամեծ խանդավառությունը հասկանում ես հանդիսատեսի արձագանքից: Իսկ երբ ժողովուրդն այդքան ջերմ է քեզ ընդունում,  դա արդեն մեծ պարգեւ է»,-նշեց դերասանուհին:

Փառատոնի մրցութային անվանակարգերի հաղթողներն ու կարմիր գորգի look-երը ներկայացնում ենք ստորեւ`

Միջազգային խաղարկային մրցույթ

Ոսկե Ծիրան-«Բալերի  անունները» /ռեժ ․` Բրանկո  Շմիդտ (Խորվաթիա)

Արծաթե Ծիրան– «Անմահը» /ռեժ ․` Սեյե դ  Հադի Մոհաղեղ (Իրան)

Ժյուրիի հատուկ հիշատակում– «Դատախազը, դատապաշտպանը , հայրը եւ  որդին» /ռեժ ՝ Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ /Շվեդիա)

Միջազգային վավերագրական մրցույթ

Ոսկե Ծիրան– «Ձախ ափի հանդիման»/ռեժ ․՝ Եվգենի Գրիգորեւ (Ռուսաստան)

Արծաթե Ծիրան– «Դոն ժուանը»/ռեժ ․՝ Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)

Ժյուրիի հատուկ հիշատակում– «Մանուկը» /ռեժ ․՝ Մարկուս Պրադու (Բրազիլիա)

 Հայկական համայնապատկեր միջազգային մրցույթ

Ոսկե Ծիրան (լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ) – «Բարի լույս» /ռեժ ՝ Աննա Արեւշատյան (Հայաստան)

Ոսկե Ծիրան (լավագույն հայկական վավերագրական ֆիլմ) - «Քարքարոտ ճամփաներ» /ռեժ ․՝ Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)

Ոսկե Ծիրան (լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ) - «Ընձառյուծի լռությունը» /ռեժ ․՝ Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)

Ժյուրիի հատուկ հիշատակում- «28:94 Տեղական ժամանակով» /ռեժ ․՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան /Գերմանիա/Նիդերլանդներ)

Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար - «28:94 Տեղական ժամանակով» /ռեժ՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդ ներ)

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաեւ նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանն իր «Սիրո մասին » (2015) ֆիլմի համար:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE