8 խոստովանություն, որ տղամարդն անում է ապահարզանից հետո

20:16   29 հուլիսի, 2016

1. Երբեք չդադարեք նրան սիրահետել: Երբեք չդադարեք ծանոթանալ: Իմ ամենամեծ սխալն այն էր, որ կնոջս ընդունում էի այնպես, կարծես այդպես էլ պիտի լիներ: Երբ նրան ամուսնության առաջարկ արեցիք, հավանաբար համոզված էիք, որ մշտապես պետք է պայքարեք նրա սրտի համար, պաշտպանեք նրան: Բայց տարիների հետ այդ խոստումները երեւի մոռացվում են: Ձեր կինը ձեր կյանքի ամենակարեւոր եւ սրբազան գանձն է: Ինքներդ եք նրան ձեզ համար ընտրել: Ոչ մի անգամ այդ մասին մի մոռացեք: Եվ երբեք չծուլանաք աջակցել ձեր սիրուն:

2. Պաշտպանեք ձեր սիրտը: Դուք պետք է ոչ միայն նրա սրտի, այլեւ ձեր սեփական սրտի պաշտպանը լինեք: Այն ամենայն հոգատարությամբ պահպանեք այլ կանանցից: Սիրեք ինքներդ ձեզ եւ մի փոխանակվեք մանրուքներով: Ոչ ոք չպետք է հավակնի ձեր սրտին, ձեր կնոջից բացի: Իսկ նա, հակառակը, պետք է առաջին իսկ պահանջի դեպքում այնտեղ ներթափանցի:

3. Սիրահարվեք: Նորից, նորից ու նորից: Դուք անընդհատ փոխվում եք: Արդեն այն նույն մարդը չեք, երբ ամուսնանում էիք: Հինգ տարի հետո դուք չեք լինի այնպիսին, ինչպիսին այսօր եք: Փոփոխությունները մշտական են, հետեւաբար դուք պետք է գիտակցաբար ընտրեք ձեր համատեղ կյանքի ամեն մի օրը: Պայքարեք, նվաճեք նրա սերն այնպես, ինչպես դա կանեիք նրա հետ ծանոթանալուց հետո առաջին շաբաթներին:

4. Նրա մեջ մշտապես լավագույնը փնտրեք: Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք, թե նրա մեջ ինչն եք սիրում, այլ ոչ թե ինչն է ձեզ զայրացնում: Միայն այդ դեպքում նրա հանդեպ ձեր սերը կշարունակի աճել: Կենտրոնացեք ձեր կյանքի այն պահերի վրա, երբ ձեզ բացարձակ սիրված եւ բացարձակ երջանիկ մարդ էիք զգում: Չէ՞ որ նրան հենց այնպես չեք ընտրել:

5. Չփորձեք նրան դավաճանել: Դա ձեր խնդիրը չէ: Ձեր խնդիրը նրան ուղղակի սիրելն է: Մի փորձեք նրա անհատականության բնութագրական գծերը ենթարկեցնել ձեզ: Մի կոտրեք նրան: Եվ այդ դեպքում նա ինքն այնպես կփոխվի, որ նրան ավելի շատ կսիրեք:

6. Ստանձնեք ամբողջ պատասխանատվությունը: Ստանձնեք ձեր էմոցիաների ամբողջ պատասխանատվությունը: Ձեր անձնական երջանկությունը ձեր կնոջ հոգսը չէ: Նա չի կարող ձեզ երջանկացնել, եթե ինքներդ դա չեք ցանկանում: Դուք եք պատասխանատու, որպեսզի ձեր ընտանիքի բոլոր անդամները երջանիկ լինեն: Եթե դուք երջանիկ լինեք, երջանիկ կլինի նաեւ նա եւ ձեր ողջ ընտանիքը:

7. Երբեք ձայնը մի բարձրացրեք: Երբեք ձայնը մի բարձրացրեք՝ իբր նա է մեղավոր, որ վշտացած եք: Եթե անտրամադիր եք կամ բարկացած ձեր կնոջ վրա, ապա դա միայն ձեր անձնական էմոցիաներն են եւ ձեր սեփական ընտրությունը: Ձեր էմոցիաները ձեր պատասխանատվությունն են: Ձեր կինը պարտավոր չէ ապաքինել ձեր մանկական վնասվածքները կամ ձեր ետեւից վազել՝ էմոցիոնալ «դոշլուկը» ձեռքին: Եթե անհրաժեշտ է, դադար վերցրեք, միայնակ մնացեք եւ հասկացեք ինքներդ ձեզ: Հենց կայունացնեք ձեր էմոցիոնալ ֆոնը, անմիջապես կնկատեք, որ ընտանեկան հարաբերությունները կարգավորվել են:

8. Թույլ տվեք ձեր կնոջն ուղղակի ապրել: Երբ նրա տրամադրությունն ընկած է կամ սարսափելի վշտացած է, մի փորձեք ամեն ինչ վայրկենական ուղղել: Նրա դրական տրամադրվածությունը ձեր գործը չէ: Պարզղապես նրան բացատրեք, որ ժամանակ առ ժամանակ զայրանալը, չարանալը եւ հուսահատվելը նորմալ է:

Կանայք այնպես են կառուցված, որ աշխարհը չափազանց ցգացմունքային են ընկալում: Ոչինչ չես կարող անել: Բայց նա թող իմանա, որ միշտ կարող է ձեզ վրա հենվել: Երբ նա հանդարտվի, ապա կհասկանա, որ դուք ուժեղ եւ կամային տղամարդ եք, որ նա կարող է ձեզ վստահել. Չէ՞ որ, երբ նա վշտացած է, դուք ամեն անգամ չեք փախչում բնակարանից: Նրան վստահություն ներշնչեք, որ նրա կողքին կլինեք՝ անկախ այն բանից, թո որքան հաճախ է լացուկոծ դնում եւ ինչ դժվարությունների կարող է բախվել:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE