Ինչո՞վ են վախեցնում 30–ն անց կնոջը

22:10   29 հուլիսի, 2016

30 տարեկանից բարձր կանանց համար կա «սարսափ–հեքիաթ», որից վարպետորեն օգտվում են տղամարդիկ։ Այդ արտահայտությունն հնչում է այսպես. «Սեքսի համար միգուցե դու մեկին գտնես։ Բայց... ու՞մ ես պետք լուրջ հարաբերությունների համար, հը՞»։

Ի՞նչ է սպասում  կնոջը, որը մշտական զուգընկեր չունի, բայց ունի սեփական բնակարան եւ վաստակում է հանապազօրյա հացի փող։ Փորձենք թվարկել այդ բոլոր «սարսափները»։

Լուրջ հարաբերությունների բացակայությունը

– Հնարավորություն է գրեթե ամեն շաբաթ գնալ սրճարան կամ  կինո նոր երկրպագու հետ։

– Լիակատար ազատություն է տնօրինելու սեփական ժամանակն այնպես, ինչպես ուզում ես։ Ոչ մեկի պետք չէ բացատրել, թե դու ինչ էիր անում գեղեցկության սրահում 4 ժամ։

– Ցանկացած սեքսուալ փորձարկումների հնարավորություն

– Լիակատար ազատություն է կենցաղային առօրյա պարտականություններից։

– Երեխաների մասին հարցի բացակայություն է, ինչը շատ կարեւոր է, եթե դու արդեն ունես երեխաներ։

– Ոչ ոք չի խռմփացնում, չի չփչփացնում քո տանը։ Լավագույն դեպքում նա գալիս է, կատարում քո ցանկություններն ու հեռանում, երբ քեզ հարմար է։

– Արձակուրդը, Նոր տարին, հանգստյան օրերը  պլանավորելու լիակատար ազատություն է։

– Տանը քեզ տհաճ մարդկանց կամ կպչուն հյուրերի բացակայություն է։

– Նյարդային համակարգի լիակատար հանգստություն է. ոչ ոքի չես խանդում ու չես սպասում, թե երբ բարից տուն կգա։

– Շատ ավելի ազատ ժամանակ է։

– Առաջարկներ են այլ տղամարդկանցից, որոնց հարաբերություններ պետք չեն։ Նման տղամարդիկ երբեմն բոնուսներ են առաջարկում, միայն թե կինը չիմանա։ Օրինակ՝ համատեղ ճանապարհորդություն եւ անգամ նվերներ։

– Ցանկացած երեկույթին մեծ ուշադրություն է։

– Առողջ եւ խորը քուն գիշերները

Թե այս ցուցակում ի՞նչը կարող է ինձ վախեցնել, չեմ հասկանում։ Բացատրեք խնդրում եմ...

 

 

Աղբյուրը՝  Klubber



© NEWS.am STYLE