Թեյլոր Սվիֆթը պատասխանել է Քիմ Քարդաշյանի հարվածին

11:35   18 հուլիսի, 2016

Առավոտը սկսվել է Քիմ Քարդաշյանի եւ Թեյլոր Սվիֆթի միջեւ բախումով։ Սվիֆթը, վիրավորված, որ Քիմը հրապարակել է Քանյե Ուեսթի եւ իր հեռախոսազրույցը Քանյեի Famous երգի «Ես այդ քածին հանրահայտ դարձրի» տողերի կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ։

«Իսկ որտե՞ղ է հոլովակը, որտեղ Քանյեն ինձ ասում է, որ նա պետք է ինձ «that bitch» անվանի իր երգում։ Այն չկա, քանի որ նա այդ մասին չի ասել։ Նա ինձ ամբողջ աշխարհի առաջ քած  անվանեց։ Ես ուզում էի հավատալ Քանյեին, երբ նա ասաց, որ ինձ երգը դուր կգա։ Ես ուզում էի, որ մենք ընկերներ լինենք։ Նա խոստացել էր ինձ ցույց տալ ամբողջ կատարումը, բայց չարեց դա։ Ինձ մեղադրեցին ստի մեջ, բայց ինձ երգի բոլոր տողերը ցույց չէին տվել։ Այդ տողերը պետք է հանվեն երգից»,– գրել է Սվիֆթը Instagram–ում։



© NEWS.am STYLE