Սելենա Գոմեսն իր աջակցությունն է հայտնել Թեյլոր Սվիֆթին Քիմ Քարդաշյանի դեմ պատերազմում

14:35   18 հուլիսի, 2016

Այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը ցնցել է բոլորին՝ իր Snapchat–ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը Famous աղմկահարույց երգի մասին: Հիշեցնենք, որ Քանյեն իր նոր հիթում անդրադարձել էր Թեյլորին՝ նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը պնդում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված է եղել երգի մասին ու հիմա իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին էլ հայտարարում է, որ Քանյեն խայտառակել է իրեն աշխարհով մեկ:

Այս վեճին որոշել է ներգրավվել Սելենա Գոմեսը, որը վճռել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:

«Կարծում եմ, որ քննարկման համար ավելի հետաքրքիր թեմաներ կան, չեմ հասկանում, թե ինչու մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրականում կարեւոր բաների վրա: Մենք այդ ճշմարտության կարիքն այդքան էլ չենք զգում: Հիմա միայն ատելություն է տիրում ամենուրեք: Այս ինդուստրիան այնքան ազդեցիկ է, բայց միաժամանակ այնքան է հիասթափեցնում ինձ»,- Twitter-ի իր 44 մլն բաժանորդներին գրել է Սելենան:



© NEWS.am STYLE