ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   19 հուլիսի, 2016

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ, իսկապես փոխել են ձեր անձնական կյանքը: Միայն թե` հասկանալի չէ, թե ինչպես:

ՑԼԵՐ

Չարժե նայել ուրիշների կյանքին, քանի որ ամեն անգամ դուք տեսնելով երջանիկ զույգերի, ինչ-ինչ խնդիրներ եք նկատում սիրելիի հետ հարաբերություններում: Սակայն ինչ-որ բան փոխելու փոխարեն, դուք կամ կոտրում եք այն կամ տխրում զուր տեղը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ավարտին հասցրեք այն, ինչ նախաձեռնել եք ձեր անձնական կյանքում վերջին մի քանի ամսում: Այսօր բարեհաջող օր է, որպեսզի վերջակետ դնեք որոշ ուղիների վերջում եւ վայելեք ձեր ստեղծածը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեզ ամուր գրկել, շոյել եւ իր կողքը պահել, սակայն նրան կխանգարեն ամաչկոտությունն ու հպարտությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք հեշտությամբ չեք համարձակվի սիրելիին պատմել ձեր անհանգստությունների մասին: Սակայն դուք պետք է հավատաք, որ նրա համար իսկապես կարեւոր է այն, թե ինչ է կատարվում ձեզ հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր առջեւ նոր եւ պայծառ հեռանկարներ կբացվեն, որոնք կվերաբերեն ձեր անձնական կյանքին: Միայն թե` դրանց մի մասը կխթանի այն, մի մասը` կխանգարի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ հեշտ չի լինի որոշել, թե ինչպես եք դուք վերաբերում ձեր սիրելիին: Միակ բանը, որում դուք վստահ եք, դա այն է, որ նրա հանդեպ դուք դրական զգացմունքներ ունեք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ամեն ինչ կախված է ձեր արձագանքի արագությունից` թե' սիրելիի հետ հարաբերությունները, թե' ձեր համատեղ ապագան: Աշխատեք արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում եւ ճիշտ որոշում կայացնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ 

Լավ օր է ստեղծագործելու համար: Այսօր հատկապես լավ կստացվի բանաստեղծություններ, հեքիաթներ եւ երգեր գրելը: Կարող եք դրանք նվիրել ձեր սիրելիին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր կցանկանաք սիրելիին դժգոհել կյանքի անարդարություններից ձեր հանդեպ, սակայն դժվար թե նա հասկանա ձեր տխրության պատճառը եւ կարողանա հանգստացնել ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի վախեցեք նրանից, որ սիրային հարցերում ամեն ինչ շատ հեշտությամբ ձեզ կտրվի այսօր, սակայն եւ մի էլ թուլացեք: Պատրաստ եղեք նրան, որ ճակատագիրը շուտով ձեզ նոր փորձություններ կուղարկի:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիին շատ դժվար կլինի փոխել ձեր տրամադրությունը, անգամ եթե ձեզ կթվա, թե նա դրա համար ոչ մի ջանք չի գործադրելու: Աշխատեք այնպես անել, որ նրա փորձերը հաջողությամբ պսակվեն:



© NEWS.am STYLE