Սերգեյ Լազարեւը ներկայացրել է Breaking Away երգի տեսահոլովակը

16:11   18 հուլիսի, 2016

Սերգեյ Լազարեւն իր YouTube ալիքում ներկայացրել է նոր երգի տեսահոլովակը:

Այս անգամ երգիչը թողարկել է տեսահոլովակ Breaking Away անգլերեն երգի համար
Նորույթն ի դեպ, նվազ դինամիկ ու գրավիչ չէ, քան նրա You Are The Only One հիթը, որը նվաճել էր «Եվրատեսիլը»:

Տեսահոլովակում պրոֆեսիոնալ խորեագրաֆիա է, ծովի ալիքներ, սկուտեր, դաշնամուր՝ մայրամուտի ֆոնին, ու կրքոտ գրկախառնություններ:

Տեսահոլովակում գեղատեսիլ բնապատկերներին հաջորդում են կրքոտ տեսարանները՝ Սերգեյի ու «007 Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմում նկարահանված հույն դերաասանուհի Թոնի Սոտիրոպուլուի մասնակցությամբ: Թոնին բազմիցս հարցազրույցներում հայտարարել է, որ չի սիրում նկարահանվել տեսահոլովակներում, բայց Լազարեւի համար բացառություն է արել՝ նրան գրավել է Սերգեյի հմայքն ու մեծ համբավը Ռուսաստանում:



© NEWS.am STYLE