Հայտնի հաղորդավար Փիրս Մորգանը՝ Քիմ Քարդաշյանի եւ Թեյլոր Սվիֆթի սկանդալի մասին. Թեյլորն իսկական Բուրատինո է

11:07   19 հուլիսի, 2016

Երեկ Քիմի ու Թեյլորի միջեւ աստղային պատերազմը համաշխարհային պարբերականների գլխավոր թեման էր:

Նորից հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը ցնցեց բոլորին՝ իր Snapchat –ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը այդ նույն հռչակավոր Famous երգի մասին: Քանյեն իր նոր հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը վստահեցնում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա պարզապես իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին հայտարարում է, որ Քանյեն աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Այս բանավեճին միացել է նաեւ Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:

Հետո համացանցում հայտնվեցին այդ թեմայով մեմեր KimExposedTaylorParty (Քիմը Թեյլոր Սվիֆթի համար հավաքույթ է կազմակերպել) հեշթեգով:

Բայց Թեյլորի թիմը հիմա կատակելու տրամադրություն չունի, քանի որ երգչուհու փաստաբանները պահանջում են ոչնչացնել ձայնագրությունը:

Թեյլոր Սվիֆթին խայտառակելու գործին է միացել նաեւ բրիտանացի հանրահայտ լրագրող Փիրս Մորգանը: 51-ամյա լրագրողը իր շոուի ժամանակ ասել է, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչ դեր է խաղում Թեյլոր Սվիֆթը:

«Նա հրաշալի դերասանուհի է: Միշտ փոխում է իր դերերը ու զոհ ձեւանում, շատ է ստում: Իսկ եթե այդպես է, ուրեմն նրան պետք է Բուրատինո անվանենք: Երբ Բուրատինոն ստում էր, նրա քիթն աճում էր, նույնն էլ Թեյլորի հետ է կատարվում: Ի դժբախտություն Թեյլորի՝ Քիմի հրապարակած ձայնագրությունը այն նույն մանրուքներն են, որոք ցույց են տալիս, թե ով է նա իրականում»,- գրել է լրագրողը, որը մինչ այդ աջակցում էր Թեյլորին՝ նրան անվանելով տաղանդավոր ու խելացի երգչուհի:

Փիրսն, ի դեպ, բոլորովին էլ Քիմի երկրպագուներից չէ ու հաճախ է նրան անվանում անտաղանդ կին, որը հաջողության է հասել սթրիփթիզի միջոցով:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE