Բաղադրատոմս NEWS.am STYLE-ից հանգստյան օրերի համար. «Ուրախ» թխվածքաբլիթներ

19:16   2 մարտի, 2013

Գարնան գալստյան հետ որեւէ հատուկ եւ ուրախ բան ենք ցանկանում: Ուրախացրեք ձեզ եւ ձեր մտերիմներին NEWS.am STYLE-ի բաղադրատոմսով:

Բլիթների պատրաստման համար Ձեզ անհրաժեշտ են՝

1 խտացրած կաթ,

1 ձու,

3 բաժակ ալյուր,

1 թեյի գդալ սոդա՝ քացախով խառնած:

Խմորը հունցում ենք, գրդնակում հնարավորինս բարակ շերտով եւ բաժակի օգնությամբ շրջանակաձեւ կտրում:

 

Եփած կրեմի պատրաստման համար անհրաժեշտ են.

2 ձու,

2 ճաշի գդալ ալյուր,

0.5 լիտր կաթ,

1 բաժակ շաքարավազ,

վանիլին:

Բոլոր բաղադրիչները խառնում ենք եւ եփում մարմանդ կրակի վրա: Բլիթները թխում ենք չոր տաքացրած թավայում: Այնուհետեւ դրանք պատում ենք դեռեւս տաք կրեմով, որպեսզի լավ ներծծվի, եւ զարդարում ենք՝ ըստ ճաշակի:

Հաճելի հանգստյան օրեր…



© NEWS.am STYLE