Հայկական գեղեցիկ ընտանիքը՝ Ստեֆանո Գաբանայի Instagram-ում

11:19   19 հուլիսի, 2016

Այսօր առավոտյան Instagram-ում հրապարակված լուսանկարները նայելիս իտալացի հանրահայտ դիզայներ, Dolce & Gabbana աշխարհահռչակ նորաձեւության տան համահիմնադիր Ստեֆանո Գաբանայի էջում մի գեղեցիկ ու անչափ հաճելի լուսանկար գրավեց մեր ուշադրությունը։ Ավելի երկար զննելուց հետո հասկացանք, որ նկարում պատկերված ընտանիքը հայ է (հավանաբար, հենց դա էր պատճառը, որ այդքան լավ ուսումնասիրեցինք այն)։ Լուսանկարում հայուհի Սոնա Սարգսյանի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքն է, որը մասնակցում է  Dolce & Gabbana-ի յուրօրինակ ֆոտոնախագծին։

Фото опубликовано stefanogabbana (@stefanogabbana)

Նախագծի նպատակն է հանրահայտ բրենդի կայքում ստեղծել ընտանեկան ֆոտոալբոմ, որում ներառված կլինեն աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընտանիքների գեղեցիկ լուսանկարներ։ Անդամները պարտադիր չէ, որ ցուցադրեն այս բրենդի հագուստները, սակայն ընտանիքի եւ սերունդների թեման պետք է պահպանված լինի։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել է #DGFamily հեշթեգը, որով կարելի է գտնել հազարավոր գեղեցիկ լուսանկարներ։ Սակայն դրանցից ընդամենը երկուսն են (այս պահի դրությամբ) հայտնվել Ստեֆանո Գաբանայի ուշադրության կենտրոնում, հետեւաբար նաեւ նրա Instagram-ում։ 



© NEWS.am STYLE