Սերգեյ Շնուրովը երգել է աշխարհում մեծ տարածում ստացած Pokemon GO խաղի մասին

13:38   19 հուլիսի, 2016

«Լենինգրադ» խմբի 43-ամյա մենակատար Սերգեյ Շնուրովը երգել է աշխարհում մեծ տարածում ստացած Pokemon GO խաղի մասին: Երգիչը կիթառի նվագակցությամբ այդ երգը ներկայացրել է իր Instagram–ում։

Նշենք, որ Pokemon GO–ն հավելված է, որը թողարկել է Nintendo ընկերությունը հուլիսի 6-ին, շատ կարճ ժամանակում մեծ տարածում է գտել աշխարհով մեկ: Խաղի նպատակն է որոնել, որսալ ու մարզել պակեմոններին:

Ի դեպ, «Լենինգրադ» խումբը հոկտեմբերի սկզբին համերգ է տալու Երեւանում: Պատրաստվե՛ք...



© NEWS.am STYLE