Շեյխերը գնացքում. Դուբայի միլիարդատեր ղեկավարն ու որդին՝ լոնդոնյան մետրոյում

12:48   19 հուլիսի, 2016

Արաբ շեյխերն ու միլիոնատերերը սիրում են հանգստանալ ու ժամանակ անցկացնել Լոնդոնում՝ ցուցադրելով իրենց շքեղ, երբեմն անգամ ոսկեզօծ մեքենաներն ու դրանց ավտոշարասյունը։ Ճիշտ է, ՄԱԷ-ի վարչապետ եւ փոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավար Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը Շեյխ Մուհամեդը նույնպես ամռանը նախընտրում է լինել Մեծ Բրիտանիայում (որտեղ ի դեպ, կրթություն է ստացել), սակայն որոշել է մետրոյով շրջել Լոնդոնում։

Ըստ Forbes-ի՝ 4 միլիարդ կարողություն ունեցող շեյխին ուղեկցել է նրա որդին՝ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը, որը հոր հետ արված լուսանկարները հրապարակել է սոցցանցերի իր էջերում։

Ի դեպ, հայր ու որդու արաբական ավանդական հագուստի փոխարեն նախընտրել են սովորական բլուզ եւ տաբատ համադրությունը։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE