Անաստասիա Վոլոչկովան շպագատ է իջել շոգեբաղնիքում

15:42   19 հուլիսի, 2016

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր Instagram–ում հրապարակել է հերթական ուշագրավ լուսանկարը:

Վոլոչկովան այս անգամ ցուցադրել է իր շպագատը շոգեբաղնիքում՝ ծածկվելով ծաղկափնջով:

«Դե ինչպես տեսնում եմ՝ երեխաների ու հանդիսատեսի հետ լուսանկարները մեծ աժիոտաժ չեն առաջացնում: Այդ դեպքում խնդրե՛մ, հերթական շպագատը։ Մկաններս եմ բացում հյուրանոցում: Ձեզ լավ օր եմ մաղթում: Գեղեցի՞կ են ոտքերս: Սա մեծ աշխատանքի արդյունք է...» - ստորագրել է լուսանկարը պարուհին:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ 40-ամյա Վոլոչկովան հանգստանալու է մեկնել Կրետե, որի լողափերից մեկին էլ լուսանկարվել էր թոփլես:



© NEWS.am STYLE