Քիմ Քարդաշյանին 700 հազար դոլար են վճարել երեկույթի հյուրերի հետ 1 ժամ սելֆի անելու համար

16:16   19 հուլիսի, 2016

Մի քանի օր առաջ Քիմ Քարդաշյանը, դեռ մինչեւ Թեյլոր Սվիֆթին պատերազմ հայտարարելը, ընկերոջ՝ Ջոնաթա Չեբանի հետ Նյու Յորք էր մեկնել, որտեղ այցելել է Revolve Hamptons party երեկույթը:

Page Six-ը գրում է, որ Քիմին 700 հազար դոլար են վճարել երեկույթի հյուրերի հետ մեկ ժամ սելֆի անելու համար:

35-ամյա հայուհին մեկ ժամով էր եկել ու ըստ շրջանառվող լուրերի՝ նրան ուղեկցում էին մոտ 25 թիկնապահներ, չնայած այդ տեղեկությունը հետագայում Քիմի թիմը հերքել է:

«Քիմն իր մի քանի թիկնապահների հետ էր: Մյուս թիկնապահները Քիմի թիմից չէին»,- ասել է հեռուստաաստղի ներկայացուցիչը:

Լուսանկարները՝ REX, Shutterstock



© NEWS.am STYLE