Թեյլոր Սվիֆթի նոր բոյֆրենդը մխիթարում է նրան Քիմ Քարդաշյանի «դաժան հարվածից» հետո

18:25   19 հուլիսի, 2016

Քիմի ու Թեյլորի միջեւ աստղային պատերազմը շարունակվում է:

Երեկ Քիմի ու Թեյլորի միջեւ աստղային պատերազմը համաշխարհային պարբերականների գլխավոր թեման էր:

Նորից հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը ցնցեց բոլորին՝ իր Snapchat –ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը այդ նույն հռչակավոր Famous երգի մասին: Քանյեն իր նոր հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը վստահեցնում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա պարզապես իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին հայտարարում է, որ Քանյեն աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Այս բանավեճին միացել է նաեւ Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:

Հետո համացանցում հայտնվեցին այդ թեմայով մեմեր KimExposedTaylorParty (Քիմը Թեյլոր Սվիֆթի համար հավաքույթ է կազմակերպել) հեշթեգով:

Թեյլորի թիմը հիմա կատակելու տրամադրություն չունի, քանի որ երգչուհու փաստաբանները պահանջում են ոչնչացնել ձայնագրությունը ու մտադիր են դատի տալ Ուեսթին: Բայց Քիմն ու Քանյեն մտահոգվելու պատճառ չունեն: Քալիֆորնիա նահանգի օրենքնով Թեյլորը չի կարող դատի տալ նրանց, քանի որ պարզվում է՝ անձնական կամ կոնֆիդենցիալ զրույցը կարելի է ձայնագրել, բայց ՉԻ ԿԱՐԵԼԻ գաղտնալսել:

Թեյլոր Սվիֆթը, որը ըստ երեւույթին հիմա արցունքներն աչքերին՝ հիստերիայի մեջ է, աջակցություն է գտել իր նոր սիրեկանի՝ բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի գրկում:

«Թոմը այն հենարանն է, որին հիմա ապավինում է Թեյլորը: Երգչուհին ամբողջովին ճնշված է Քանյեի ու Քիմի հարձակման պատճառով: Թոմը փորձում է մխիթարել, նրան այնքան պետք է այդ աջակցությունը»,-Us Weekly պարբերականին հայտնել է ինսայդերը:



© NEWS.am STYLE