24 ժամվա ընթացքում ընդունեք այն, ինչ կպատահի

20:24   30 հուլիսի, 2016

Փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել ամեն ինչ, ինչ էլ որ չպատահի:

Որեւէ մեկը ձեզ վիրավորել է. դա ընդունեք ոչ մի կերպ չարձագանքելով եւ հետեւեք, թե ինչ է տեղի ունենում: Անսպասելի դուք կզգաք էներգիայի հոսք, որպիսին նախկինում երբեք չեք զգացել: Երբ որեւէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար թուլություն եք զգում, կորցնում եք հանգստությունը եւ մտածում եք ինչպես վրեժխնդիր լինել: Այդ մարդը ձեզ ստիպել է խայծը կուլ տալ, եւ այժմ դուք շրջաններ կգծեք: Օր ու գիշեր, ամիսներ շարունակ, ամբողջ տարիներ դուք չեք կարողանա քնել, կտեսնեք վատ երազներ: Մարդիկ ամբողջ կյանքը վատնում են չնչին բաների վրա միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը նրանց վիրավորել է:

Հայացք նետեք անցյալին, եւ դուք անպայման ինչ-որ բան կմտաբերեք: Փոքրիկ երեխա էիք, եւ դասարանում ուսուցիչը ձեզ ապուշ անվանեց. Դուք մինչ օրս դա հիշում եք եւ մնում վիրավորված: Հայրիկն ինչ-որ բան ասաց… ձեր ծնողները դա վաղուց մոռացել են, ու եթե անգամ նրանց դա հիշեցնեք, չեն հասկանա՝ ինչի մասին է խոսքը: Մայրիկն այլ հայացքով նայեց, եւ այդ վերքը՝ բաց եւ կենդանի, պահպանվել է մինչ հիմա. եթե որեւէ մեկը ձեռք մեկնի, դուք կպայթեք: Մի օգնեք, որ այն ավելի մեծանա: Թույլ մի տվեք, որ այն նվաճի ձեր հոգին: 24 ժամ, ընդամենը 24 ժամ է հարկավոր. Ինչ էլ որ պատահի, ջանացեք չարձագանքել, չհակառակվել: Դուք կզգաք նոր էներգիայի ալիք, որին երբեւէ ծանոթ չեք եղել, կենսաուժերի նոր հոսք, որ գալիս են արմատներից: Բավական է միայն ճանաչել, զգալ այդ համը, եւ ձեր կյանքը կփոխվի: Դուք կսկսեք ծիծաղել ձեր կատարած բոլոր հիմարությունների վրա, որոնցով ձեզ զբաղեցրել եք, բոլոր վիրավորանքների, արձագանքների, վրեժի, որոնցով կործանել եք ձեզ: Ոչ ոք չի կարող ձեզ կործանել՝ բացի հենց ձեզնից, ոչ ոք չի կարող ձեզ փրկել, բացի հենց ձեզանից:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE