ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 հուլիսի, 2016

ԽՈՅԵՐ

Հրաշալի օր է ամեն ինչ նորից սկսելու համար: Կարող եք նորից սիրահարվել, թեկուզ, հենց ձեր սիրելիին: Նոր ու հետաքրքիր զգացմունք կբացահայտեք ձեզ համար:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին այնքան շատ խնդիրներ կունենա, որ ձեզ ուշադրություն դարձնելու ժամանակ, պարզապես, չի լինի: Աշխատեք նոր խնդիրներ չստեղծել նրա համար, եթե չեք ցանկանում, որ նա ձեզ եւս բեռ համարի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր մի փոշմանեք ձեր ձեռնարկած եւ ոչ մի գործողության համար: Հիշեք, որ ինչ էլ արվում է, լավ նպատակների համար է արվում: Այնպես որ` վստահորեն շարժվեք առաջ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք ինքներդ ձեր մասին նոր բաներ կբացահայտեք, որոնք ձեզ եւս կզարմացնեն: Օրինակ, միգուցե ձեզ պատմեն, թե ինչպիսին է եղել տպավորությունը ձեր առաջին ժամադրության ժամանակ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին անգամ մեկ վայրկյանով չի ցանկանա ձեզ մենակ թողնել: Նրան կթվա, թե ձեզ հետ կարող է որեւէ լուրջ բան տեղի ունենալ: Աշխատեք համոզել նրան, որ դուք հասուն մարդ եք եւ ինքնուրույն կարող եք լուծել ձեր խնդիրները:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կտա շատ արժեքավոր, բայց միեւնույն ժամանակ անմիտ խորհուրդ, քանի որ այն իրագործել, իսկապես, անհնարին կթվա: Սակայն, ամեն դեպքում, փորձեք լսել նրան: Միգուցե, ինչ-որ օգտակար բան քաղեք նրա ասածներից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր կարծիքը ձեր սիրելիի մասին կտրուկ կփոխվի: Դուք կշտապեք եզրակացություններ անել… սակայն պետք չէ տրվել երեւակայությանը: Դուք` ինքներդ էլ կատարյալ չեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր պետք չէ ոչնչից վախենաք: Բոլորը, հատկապես, ձեր սիրելին ձեր հանդեպ շատ բարի տրամադրված կլինեն: Ամեն դեպքում, շատ մի թուլացեք եւ պահպանեք զգոնություն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր տեխնիկան ձեր դեմ կլինի: Ոչ բջջայինը, ոչ էլ համակարգիչը չեն օգնի, որպեսզի կապնվեք ձեր սիրելիի հետ: Ինչեւէ, նման օրեր էլ են լինում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Պետք չէ կուրորեն հավատալ այն ամենին, ինչ լսում եք: Ձեր սիրելին, հատկապես, կփորձի ձեզ տանել իր համոզմունքների հետեւից: Եթե կարծում եք, որ նա ինչ-որ հարցում ճիշտ չէ, ապա ասեք նրան այդ մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ընտանիքի անդամները ձեզ անակնկալ կմատուցեն: Հնարավոր է` նրանք ձեզ որեւէ տեղ ուղարկեն հանգստանալու, որտեղ կունենաք շատ անհավանական արկածներ: Ամեն դեպքում, փորձեք պարզել` մի՞գուցե, դա ընդամենը երազ է:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր կյանքում այնքան շատ իրադարձություններ տեղի կունենան, որ դուք ստիպված կլինեք շատ արագ լինել` դրանք բոլորը որսալու համար: Ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք ամենակարեւոր հնարավորությունները:



© NEWS.am STYLE