Լեդի Գագան ու Թեյլոր Քիննին բաժանվել են

11:04   20 հուլիսի, 2016

Աստղերի հերթական բաժանումը՝ այս անգամ խոսքը Լեդի Գագայի մասին է:

Էպատաժային երգչուհին ու նրա փեսացու Թեյլոր Քիննին բաժանվել են հինգ տարվա սիրային հարաբերություններից հետո, գրում է TMZ–ը:

Զույգին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ նրանք այս ամսվա սկզբին են բաժանվել: Թե ով է եղել բաժանման նախաձեռնողը՝ չեն ճշգրտում:

Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս Լեդի Գագան ու Թեյլոր Քիննին այլեւս միասին չէին ներկայանում միջոցառումներին ու սոցցանցերում համատեղ լուսանկարներ չէին հրապարակում: Անցած շաբաթ Մալիբուում Գագային տեսել են առանց նշանի մատանիի: Այդ նույն օրը ՝ հուլիսի 15-ին, Թեյլոր Քիննին նշում էր ծննդյան տարեդարձը եւ փաստորեն, Գագան այդ օրը նրա հետ չէր:

Նշենք, որ Լեդի Գագան ու Թեյլորը սկսել են հանդիպել 2011-ին: 2015-ի փետրվարի 14-ին ՝ Սուրբ Վալենտինի օրը Քիննին իր սիրեցյալին առաջարկ էր արել։ Զույգը մտադիր էր ամուսնանալ Իտալիայում:



© NEWS.am STYLE