Թեյլոր Սվիֆթի հետ թեժ պատերազմից հետո Քիմ Քարդաշյանին առաջին անգամ տեսել են Լոս Անջելեսում: 35-ամյա հայուհին գնում էր ստուդիա ընտանեկան հեռուստաշոուի հերթական դրվագը նկարահանելու:
Քիմը ակնհայտորեն լավ տրամադրություն ուներ, ինչը զարմանալի չէ. չէ՞ որ հայուհին այնպես է «տեղը դրել» Թեյլոր Սվիֆթին, որ վերջինը դեռ երկար ժամանակ ուշքի չի գա հարվածից:
Հիշեցնենք , որ նախանցած օրը Քիմ Քարդաշյանը ցնցեց բոլորին՝ իր Snapchat –ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը այդ նույն հռչակավոր Famous երգի մասին:
Քանյեն իր նոր հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:
Քիմը վստահեցնում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա պարզապես իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին հայտարարում է, որ Քանյեն աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Այս բանավեճին միացել է նաեւ Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:
Հետո համացանցում հայտնվեցին այդ թեմայով մեմեր KimExposedTaylorParty (Քիմը Թեյլոր Սվիֆթի համար հավաքույթ է կազմակերպել) հեշթեգով:
Բայց Թեյլորի թիմը հիմա կատակելու տրամադրություն չունի, քանի որ երգչուհու փաստաբանները պահանջում են ոչնչացնել ձայնագրությունը:
Բայց դա նրանց չի հաջողվի, քանի որ Քալիֆորնիա նահանգի օրենքը Քանյեի ու Քիմի կողմից է:
Խորհուրդ Թեյլորին՝ հայուհիների հետ կատակ մի՛ արա....
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure