Լեդի Գագան մեկնաբանել է փեսացուի հետ բաժանումը

12:08   20 հուլիսի, 2016

Այսօր մենք արդեն հայտնել ենք այն մասին, որ էպատաժային երգչուհին ու նրա փեսացուն՝ Թեյլոր Քիննին հինգ տարվա հարաբերություններից հետո բաժանվել են: 30-ամյա Լեդի Գագան իր Instagram–ում մեկնաբանել է փեսացուի հետ բաժանումը:

Taylor and I have always believed we are soulmates. Just like all couples we have ups and downs, and we have been taking a break. We are both ambitious artists, hoping to work through long-distance and complicated schedules to continue the simple love we have always shared. Please root us on. We're just like everybody else and we really love each other.

A photo posted by Lady Gaga (@ladygaga) on

«Ես ու Թեյլորը միշտ էլ գիտեինք, որ մենք հարազատ մարդիկ ենք: Ինչպես բոլոր զույգերը՝ այդպես էլ մենք մեր խնդիրներն ունենք, ու հիմա որոշել ենք ընդմիջում անել: Մենք երկուսս էլ հավակնոտ արտիստներ ենք, ու յուրաքանչյուրս ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում, բայց միեւնույն է, շատ սիրում ենք իրար»,- գրել է հանրահայտ երգչուհին: 

Նշենք, որ Գագան ու Թեյլորը սկսել են հանդիպել 2011-ին: 2015-ի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Քիննին առաջարկություն էր արել իր սիրեցյալին: Զույգը մտադիր էր ամուսնանալ Իտալիայում:



© NEWS.am STYLE