Ֆերգիի՝ կրքոտ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ MILF սեքսի-տեսահոլովակը գրեթե 50 մլն դիտում է հավաքել

14:36   20 հուլիսի, 2016

Ֆերգիի տեսահոլովակը հաղթարշավ է սկսում համաշխարհային հիթ շքերթներում, ինչը զարմանալի չէ, քանի որ կրքոտ Քիմից բացի այնտեղ նկարահանվել են նաեւ Սիարան, Քրիսի Թեյգենը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Տարա Լիննը, Դեւոն Աոկին, Իզաբելի Ֆոնտանան, Ամբեր Վալետտան ու Նատաշա Պոլին:

Տեսահոլովակը 18 օրում գրեթե 50 մլն դիտում է հավաքել:

Հենց որ տեսահոլովակը հայտնվել է համացանցում, երկրպագուները Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու համար, եւ չնայած Քիմն անմիջապես պատասխանել է նման դիտարկումներին, այնուամենայնիվ,  հավաստիության համար, հայուհին իր KimKardashianWest.com կայքում մի քանի լուսանկար է տեղադրել տեսահոլովակի նկարահանումներից, որպեսզի ոչ մեկը կասկած չունենա, թե Քիմն ինչպես է մտել այդպիսի նեղ հագուստի մեջ:   

 


 



© NEWS.am STYLE