«Ննջիր խաղաղությամբ, Թեյլոր Սվի՛ֆթ». Ավստրալիայում «հուղարկավորել են» երգչուհուն Քիմ Քարդաշյանի հետ «պատերազմից» հետո

14:05   20 հուլիսի, 2016

Օրեցօր այս պատմությունն ավելի ուրախ է դառնում: Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանն ամբողջ աշխարհով մեկ խայտառակել է Թեյլոր Սվիֆթին, հանրահայտ երգչուհուն սկսել են ծաղրել համացանցում, իսկ Ավստրալիայում առհասարակ որոշել են «հուղարկավորել» նրան:

Մելբուրնում փողոցներից մեկի պատին հայտնվել է հսկայական նկար, որի վրա Թեյլոր Սվիֆթն է պատկերված: Դիմանկարի կողքին երգչուհու անունն է՝ «1989-2016» թվագրությամբ եւ 'In loving memory. Taylor Swift գրությամբ («Թեյլոր Սվիֆթի հիշատակին», իրականում երգչուհու ազգանունը գրված է Սմիթ, ըստ երեւույթին դատական գործից խուսափելու համար): Կա նաեւ նախազգուշացում. «Խնդրում ենք, ոչ մի թեգ, հարգե՛ք հանգուցյալին»:

Գրաֆիտին Lushsux անունով արտիստի գործն է:

Մի շարք օգտատերեր համացանցում հրապարակել են լուսանկարը:

Կան նաեւ այնպիսիք, որոնք ծաղիկներ են դրել ու մոմեր վառել:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE