Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ամուսին Դմիտրի Շեպելևը մեկնում է ԱՄՆ մշտական բնակության

15:22   20 հուլիսի, 2016

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ամուսին Դմիտրի Շեպելևը մշտական բնակության է մեկնում ԱՄՆ:

Ընդ որում, Ռուսաստանում Դմիտրի Շեպելևի ֆինանսական դրությունը նախանձելի վիճակում չէ:

«Դմիտրիի փողերը վերջանում են: Արդեն բնակարանի վարձն էլ է ուշացնում: Հեռուստահաղորդավարը աշխատանք է որոնում Կիևի ու Մինսկի հեռուստատեսություններով, բայց ապարդյուն: Մեր տեղեկություններով Դմիտրին մտադիր է մեկնել Ամերիկա՝ մշտական բնակության: Նա գումար է պարտք իր թիկնապահներից մեկին, որի աշխատավարձը չի վճարել: Վերջինն էլ վիրավորվել է ու պատմել մեզ Շեպելևի ծրագրերի մասին, որոնց մասին լսել էր նրա խոսակցություններից»- մեջբերում է Ֆրիսկեի ընտանիքի փաստաբան Գենադի Ռաշչեվսկուն «Комсомольская правда» կայքը:

Ժաննա Ֆրիսկեի հայրը առհասարակ հայտնել էր, որ մինչև երգչուհու հետ հանդիպումը Շեպելևը փող չուներ:

«Նույնիսկ Մոսկվայում բնակարան չուներ: Առաջ նա նույնիսկ ռեստորանի համար փող չուներ: Ժաննան ինձ խոստովանել էր, որ ինքն էր ամեն ինչի համար վճարում»

Ժանայի հոր կարծիքով երգչուհու մահից հետո Շեպելևը տիրացել է նրա բոլոր փողերին, ու հիմա նա մտադիր է հեռուստահաղորդավարից 300 մլն ռուբլի պահանջել:

«Շեպելևին ես ուզում եմ բանտում տեսնել: Ուզում եմ, որ նա պատասխան տա իր արածների համար: Հենց Ժաննան մահացավ, որտեղի՞ց նրա մոտ գումարներ հայտնվեցինն թիկնապահների համար: Որտեղից փող հայտնվեց օդանավի ՎԻՓ կարգի տոմսերի համար»,- հռետորական հարցեր է տվել Ֆրիսկեի հայրը:

 

 



© NEWS.am STYLE