Քենդալ Ջենները լուսանկարել է Սինդի Քրոուֆորդի դստերը Love ամսագրի համար

16:42   20 հուլիսի, 2016

Քենդալ Ջենները լուսանկարել է Սինդի Քրոուֆորդի դստերը Love ամսագրի համար: Թե ինչու է հանկարծ Քիմ Քարդաշյանի քույրը որոշել ձեռքը վերցնել լուսանկարչական սարքը՝ հայտնի չէ: 20-ամյա Քենդալը համագործակցում է Love բրիտանական ամսագրի հետ, իսկ ֆոտոշարքի հերոսուհին է եղել սկսնակ մոդել ու Սինդի Քրոուֆորդի դուստր 14- ամյա Կայա Գերբերը:

Քենդալը դեռատի Կայային լուսանկարել է #LOVE16 նախագծի համար: Մինչ այդ նախագծին մասնակցել են Մարգո Ռոբբինն ու Կարա Դելեվինը:

Կայա Գերբերը Քենդալ Ջենների լուսանկարներում բոլորովին այլ կերպարով է ներկայանում՝ նա շատ համակրելի ու բնական է ստացվել: Մինիմում դիմահարդարումը ու 14-ամյա աղջկա մաքսիմում բնական գեղեցկությունը նախագծին այլ հնչողություն են հաղորդել:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE